вторник, 13 ноября 2012 г.

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԼԵՆԴՐՈՒՇ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ

Օր օրի hյուծվում էր մեր աչքերի առջեև: Գիտեինք, որ դաժան հիվանդությունր նրան ապրելու քիչ ժամանակ է թողել: Ւնքը քաջ գիտակցում էր իր վիճակը, գիտեր, որ վախճանը մոտ է: Բայց անգամ այդ ծանր պահին չտրտնջաց, ընդհակառակը, հանդես բերեց զարմանալի սառնասրտություն և ինքնատիրապետում: Ճակատագրից մի խնդրանք ուներ երկու-երեք ամիս ժամանակ ավարտին հասցնելու սկսած նոր գործր: Եվ հասցրեց րնթերցողի դատին հանձնելով իր պրպտուն մտքի վերջին արգասիքր <<Հայաստանի բաժանումր 1920 թվականին>> աշխատությունր: Նա կյանքից հեռացավ թողնելով պատկառելի գիտական ժառանգություն և իր երկրի ու ժո֊ղովրդի հանդեպ որդիական մեծ սիրով տոգորված մեծ քաղաքացու բարի անուն:
Լենդրուշ Արշակի Խուրշուդյանր ծնվել է Զանգեզուրի Շինուհայր գյուղում: Մի սարահարթի վրա էր հին Շինուհայրը՝ կողերին անդնդախոր ձորեր, դիմացը փրփրաբաշ Որոտանը, որը, սեղմված ժայռակոփ ափերին, ահռելի դղրդյունով գալիս գնում էր դեպի հեռուներ:
Հին-հին զրույցների ու լեգենդների աշխարհ էր գյուղը, չորս բոլորը՝ հեռու անցյալի հիշատակներ՝ ավերակ քարակոփ եկեղեցիներ ու մատուռներ, մենաստաններ, ուր եղել են դպրանոցներ ու ձեռագրատներ, ատամնաշատ պարիսպներով հաստաբեստ ամրոցների մնացորդներ, մթին քարանձավներ չգիտես քանի հազարամյակ առաջ պատերին դաջված կենդանակերպ նշաններով:
Աշխատասեր էր ու լայնասիրտ շինուհայրցին, խիզախ ու անկոտրում, անարդարություն չհանդուրժող րմբոստ, որդեգրած սկզբունքներին անդավաճան: Ապագա նշանավոր գիտնականի վաղ մանկությունն անցել է այդ առինքնող միջավայրում: Թեև ընդամենը վեց տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան, բայց հետագա ողջ կյանքի ընթացք ում նա ամուր կապված էր հայրենի ոստանին ու նրա մարդկանց՝ միշտ զգալով բնաշխարհի բարերար շունչը:
Բարձր առաջադիմությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Լ. Խուրշուդյանը 1946 թ. ընդունվում է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների նորաբաց ֆակուլտետը: Հետաքրքրասեր և ուշիմ երիտասարդը հենց սկգբից դրսևորեց իր բնավորությանը հատուկ գծերը՝ ինքնուրույն մտածելակերպ, հասարակական երևույթների յուրովի ընկալում, գաղափարական միօրինակություններր հաղթահարելու ձգտում, գիտական ճշմարտությանը հասու լինելու համառություն:
Հիշում եմ 1948 թ., երևի, աշնանն էր հրավիրվել էր համալսարանի միջազգային հարաբերությունների և պատմության ֆակուլտետների համատեղ կոնֆերանս, որի օրակարգում, եթե հիշողությունս չի դավաճանում, հետպատերազմյան շրջանում խորհրդա- ամերիկյան հարաբերությունների վիճակի ու հեռանկարների հարցն էր: Յուրաքանչյուր ֆակուլտետից մեկ զեկուցում էր դրված, որից հետո սկսվեց մտքերի փոխանակումը:
Երկու-երեք հոգուց հետո հանդես եկավ Լ. Խուրշուդյանը: Փայլուն էր ելույթը: Ասելով, որ զեկուցողները հարևանցիորեն են ներկայացրել խորհրդաամերիկյան հարաբերությունների վատթարացման մեջ Թուրքիայի խաղացած ակտիվ դերը, այնուհետև անդրադարձավ պատերազմի տարիներին Անդրկովկասի նկատմամբ վերջինիս ունեցած ագրեսիվ մտադրություններին ու պատերազմից անմիջապես Հետո ԱՄՆ֊ի կողմից նրան պաշտպանության տակ վերցնելու դրդապատճառներին: Ավելին, առիթն օգտագործելով նա համարձակություն ունեցավ արծարծելու թուրքերի կողմից պատմության ընթացքում իրականացրած կոտորածների և 1915 թ. եղեռնի փաստը: Ունկնդիր ուսանողներից շատերն առաջին անգամ էին լսում ապրիլյան եղեռնի, հայ դատի մասին: Դա ըմբոստ ոգու հազվագյուտ քաղաքական խիզախում էր, որ հետագա տարիներին դրսևորվելու էր լիաբուռն արտահայտություններով:
1951 թ. ավարտելով համալսարանը միջազգային հարաբերությունների գծով կրթություն ստացած երիտասարդը չմտավ դիվանագիտության ասպարեզ: Նրան հետաքրքրողը հարազատ ժողովրդի պատմությունն էր, որի ուսումնասիրմանը, լուսաբանմանը և մասսայականացմանը նվիրեց իր կյանքի շուրջ հիսուն տարին: 1951-1954 թթ. Խուրշուդյանը սովորում է համալսարանի ասպիրանտուրայում, ապա աշխատանքի անցնում ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող իր գիտական հետաքրքրություն-
ների շրջանակի մեջ ներառելով հայ ժողովրդի նոր և նորագույն շրջանների պատմության բազմաբնույթ հարցեր:
Հենց սկզբից Լ. Խուրշուդյանր գնաց չտրորված ճանապարհներով ձեռք զարկելով բոլորովին չուսումնասիրված կամ թերի լուսաբանված պրոբլեմների: 1956 թ. երիտասարդ պատմաբանը ավարտում է իր անդրանիկ աշխատությունը նվիրված Բաքվի կոմունայի (1917-1918 թթ.) օրե-
րին Ստեփան Շահումյանի գործունեությանը: Նա առաջիններից մեկն էր,որ արխիվային նորահայտ փաստաթղթերի ու նյութերի օգտագործմամբ ստեղծեց հայ ժողովրդի զավակի լուսավոր հիշատակին արժանի մի գործ, բացահայտեց անձնվեր հեղափոխականի, նշանավոր կուսակցական ու պետական գործչի մեծությունը, նրա մարդկային ու քաղաքացիական չխամրող կերպարը: Այդ աշխատության համար նա ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Հայ պատմագրության մեջ նշանակալի երևույթ էր Լ. Խոլրշուդյանի «Սփյուռքահայ կուսակց-
ությունները ժամանակակից էտապում» ծավալուն մենագրությունը, որր լույս տեսավ 1966 թ.: Աշխատությունը ստեղծելիս հեղինակն ուսումնասիրել է սփյուռքահայ իրականության մասին հսկայածավալ գրականություն հետազոտություններ և հուշագրություններ, գաղափարական տարրեր ուղղությունների մամուլի մեծաթիվ օրգաններ, արխիվային հարուստ նյութեր: Ուսումնասիրությունը ներկայացնելով պաշտպանпւթյան՝ Խուրշուդյանը 1966 թ. ստանում է պատմական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ որոշ ժամանակ անց նրան շնորհվում է պրոֆեսորի կոպում:
Հաջորդ տարիներն էլ ավելի արգասաբեր եղան: 1974 թ. նա անցնում է դասախոսական 
աշխատանքի որպես հայկական մանկավարժական ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, իսկ 1977 թ. Մինչև մահվան օրը ՝ 22 տարի շարունակ, գլխավորել Է Երեանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի աշխատանք- ները, իր խոր ու բազմակողմանի գիտելիքները հաղորդել ուսանող երիտասարդությանը,
նրանց մեջ սեր առաջացրել մայր ժողովրդի հազարամյակների հերոսական պատմության նկատմամբ, դաստիարակել ճշմարիտ հայրենասիրության ոգով:
70—80-ական թվականներին Լ. Խուրշուդյանր Հանդես Է գալիս նոր հրապարակումներով: 1977 թ. լույս Է տեսնում նրա «Սովետական Ռուսաստանը և հայկական հարցը» մենագրությունը, որր հայ պատմագիտության համար, անկասկած, մնայուն արժեք Է: Գրքում նա կատարել է սկզբունքային մի շարք եզրահանգումներ հայկական հարցի վերաբերյալ,որոնց մի մասն այն ժամանակ նորույթ Էր խորհրդահայ պատմագիտության համար:
Լ. Խուրշուդյանր խորությամբ Է զբաղվել հայ քաղաքական կուսակցությունների պատմության հարցերով ըստ էության առաջինը ձեռնամուխ լինելով պրոբլեմի բազմակողմանի քննությանը: Հիշատակված «Սփյուոքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում» մենագրությանր հաղորդեցին «հայ քաղաքական կուսակցությունների պատմության և գաղափարախոսության մի քանի Հարցեր», «Դաշնակցության կուսակցության քաղաքականության լուսաբանումը սովետական պատմագրության մեջ» ե այլ ուսումնասիրություններ: ժամանակին մեծ աղմուկի առիթ էր դարձել պատմաբանի «Դաշնակցություն կուսակցության սոցիալական բնույթի լենինյան գնահատականի հարցի շ ուրջ հոդվածը, որտեղ նա վճռականորեն մերժել էր քաղաքական այդ կազմակերպության մասին եղած պաշտոնական տեսակետը, թե դա հայկական խոշոր բուրժուազիայի կուսակցություն է: Հոդվածագիրը ցույց էր տալիս, որ դաշ֊նակցությունը եղել և մնում է աշխատավորական կուսակցություն՝ և ՜իր սոցիալական կազմով, և նպատակներով: Հոդվածի տ սլագրությունն այն ժամանակ արգելվեց և լույս տեսավ տարիներ հետո:
Լ. Խուրշուդյանր շատ ժամանակ է նվիրել հայ պատմագրությանտ հարցերի լուսաբանմանը: Այս բնագավառում նրա հետազոտությունները հիմնականում վերաբերում են Հայաստանի աոաջին հանրապետության և քաղաքացիական կռիվների պատմության, Խորհրդային Հայաստանի ազգա֊յին պետական շինարարության հարցերին:
Տարիներ շարունակ պատմաբանի ուշադրության կենտրոնում է եղել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման հարցերի քննությունը, որի արդյունքում տվել է պատմագիտությ- անը հետաքրքրող մի շարք հիմնախնդիրների պատասխանը: Նա հանգամանորեն վերլուծել է թուրքերի մշակած և կենսագործած կրոնաազգայնական տեսությունները օսմա֊նիզմ, պանիսլամիզմ, թուրքիզմ, պանթուրքիզմ, ցույց է տվել, որ թուրքպետականության ազգային քաղաքականությունն ավանդաբար եղել էհակամարդկային՝ հենված բիրտ ուժի վրա, հիմնական նպատակը անփոփոխ պահպանել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունր, հնարավորությունը ներկայանալու դեպքում զավթել նորանոր երկրներ, թուրքական էթնոսի մեջ ձուլել նվաճված ժողովուրդներին կամ ֆիզիկապես ոչնչացնել այլազգի ու այլակրոն, հատկապես քրիստոնյա,ազգային այն փոքրամասնություններին, որոնք հանդես կբերեին ինքնուրույն գոյատևելու համառություն և դիմադրություն բռնի ձուլման քաղաքականությանը: Արևմտահայությունը հենց այդ պատճառով զոհ գնաց թուրք մարդատյացների յաթաղանին: Չնայած 1915 թ. մեծ արհավիրքին, հայ ժողովուրդը կարողացավ հառնել մոխիրներից, ուշքի գալ, պահպանել
դարերով ձևավորված իր կենսափիլիսոփայությունը, հոգեկան կերտվածքի գծերր, լեզվամը- ածողության կերպը: Միաժամանակ Խուրշուդյանր նկատում էր այն խոր հակասությունը, որ առկա է մարդու հիշողության ծալքերում նստած ամբողջական հա յրենիքի և այդ հայրենիքի մի փոքր մասի վրա ազգային ամուր պետականություն ստեղծելու ճիգերի միջև: Այստեղից էլ հավաքական հայության ողբերգությունը, որը գոյատևելու է այնքան, քանի դեռ չլուծված կմնա հայկական հարցը:
Լ. Խուրշուդյանի ջանքերով հայ ազատագրական պայքարի պատմության հարցերի ուսումնա- սիրությունը առաջնային խնդիր դարձավ պետական համալսարանի իր ղեկավարած ամբիոնի գործունեության համար: Նա կոլեկտիվր համալրեց հիմնականում երիտասարդ շնորհալի կադրերով, ո֊րոնք նրա ղեկավարությամբ ձեռնամուխ եղան ազատագրական շարժման և հայոց նախընթաց դարերի պատմության առանցքային հիմնախնդիրների գիտական բազմակողմանի լուսաբանմանը:
Պրոֆ. Լ. Խուրշուդյանի այս ջանքերին համահունչ էր այն արժեքավոր նախաձեռնությունր, որ նա հանդես բերեց հայ ժողովրդի պատմության ուսումնական քարտեզների (25 քարտեզ) ստեղծման և հրատարակման ուղղությամբ: Դա պահանջում էր կազմակերպական մեծ աշխատանք, հանրապետության քարտեզագետների ուժերի համախմբում, մի բան, որ նա կատարեց բացառիկ նվիրումով ու եռանդով:
Հայ ժողովրդի ազատագրական շարժման հարգերով շատ տարիներ զբաղված արդեն տարիքով առաջացած գիտնականին նոր, հզոր լիցք ու շունչ հաղորդեց 1988 թ. սկսված Ղարա- բաղի հայության ազատագրական պայքարը Ադրբեջանի թուրքերի ատելի տիրապետության դեմ: Նա անհուն եոանդով լծվեց ղարաբաղյան խնդրի ճշմարիտ լուսաբանմանն ու մասսայա- կանացմանը հոդվածներով, գրքերով, գիտական զեկուցումներով, կրակոտ ելույթներով: 
Լ. Խուրշուգյանն առաջիններից մեկն էր, որ գիտական անաչառությամբ պրպտումներ կատարեց Լեռնային Ղարաբաղի ոչ վաղ անցյալի պատմության մեջ: Այդ աշխատանքներն ամփոփվեցին «Լեռնային Ղարաբաղ. սլատմական տեղեկանք» (1988, ռուս.) կոլեկտիվ մենագրությունում, «Լեռնային Ղարաբաղի պատմության մի քանի հարցեր» (1988), «ճշմարտությունր Լեռնային Ղարաբաղի մասին» (1988) գրքերում, գիտական և հանրամատչելի տասնյակ հոդվածներում: Ղարաբաղի նոր և նորագույն պատմությանը քաջատեղյակ գիտնականը, փաստական նյութի լայն օգտագործմամբ այդ աշխատություններում հստակ ու համակողմանի վերլուծություններով բացահայտել է հիմնահարցի պատմության բոլոր էական կողմերը: Արխիվային փաստաթղթերի բազմա- կողմանի վերլուծությամբ հեղինակն այդ աշխատություններում ցույց է տվել, որ 1920-1921 թթ. Հայաստանր զոհաբերվել է ի շահ համաշխարհային հեղափոխության հաղթանակի անիրականանալի քաղաքականության, որը պարուրել էր ժամանակի խորհբդային ղեկավարության միտքը: Այդ քաղաքականության իրականացման ճանապարհին ամենակոպիտ կերպով ոտնահարվեցին հայ ժողովրդի ազգային իրավունքները հօգուտ Թուր-
քիայի ե Ադրբեջանի, անդամահատելով Հայաստանի առաջին հանրապետության տարածքնե- րր:
Լեռնային Ղարաբաղի խնդրի բարձրացման աղերսով Ագրբեջանում բորբոքված հակահայկական հիստերիայի պատճառների ու նպատակների բացահայտմանն էր նվիրված պատմաբանի «ճշմարտությունը պատմական գիտության միակ չափանիշն է» գրքույկը (1989, ռուս.): Աշխատությունը գրված է պրոֆեսիոնալ բարձր հմտությամբ և խոր գիտականությամբ: Ւր ժողովրդի դժվարին օրերին ազնիվ մտավորականը պատմաքննական վերլուծ- ություններով և ընդհանրացումներով մերկացնում էր ադրբեջանական պատմաշինության դպրոցի արատավոր մեթոդներր, պատմական փաստերի սանձարձակ նենգափոխումը, ցույց էր տալիս, որ հայոց պատմության ոլորտներում կեղծարարների մոգոնումները ոչ մի առնչություն չունեն ճշմարիտ գիտության հետ: Աշխատության հեղինակը լայն ընթերցողներ -ին տեղեկացնում էր, թե խորհրդային իշխանության գոյության տասնամյակների ընթացքում, հատկապես 50-ական թվականների կեսերից սկսած Բաքվի շովինիստ իշխանությունների բացահայտ խրախուսանքով և կենտրոնի լուռ համաձայնությամբ, ինչպես էր ադրբեջանական պատմագրությունը կեղծ ինտերնացիոնալիզմի քողով շպարված և մեծ վարպետությամբ կատարում իր սև գործը սեպ խրում երկու ժողովուրդների հարաբերությունների մեջ, նրանց մղում թշնամական դիրքերի- Լ. Խուրշուդյանր ցույց Էր տալիս, որ Ղարաբաղը և Նախիջևանը իրենց իշխանության տակ գցելուց անմիջապես հետո ադրբեջանցի թուրքերը փաստորեն իրավունք էին ստացել այդ հայկական պատմական երկրամասում իրականաց֊նել լայնածավալ ազգային հալածանքներ և էթնիկական զտումներ: Գրքի շարադրանքից մեր աոջև հառնում է ազգային տարածքների սեփականացման ընթացքի այլանդակ պատկերը: Ոչ միայն այդ տարածքների հայերի, այլև ընդհանրապես հայ ժողովրդի ազգային արժանապատվության ոտնահարումը դարձել էր սովորական բան, ազգային մշակութային ժաոանգության յուրացումը՝ կանոն: Հայոց Արցախի ըմբոստացումր համարելով խորհրդային ազգային քաղաքականության սնանկացման վկայություն պատմաբանը շեշտում էր, որ հայ ժողովուրդր իր հայրենիքի այդ անբաժան մասը երբեք չի զիջի աչքը միշտ ուրիշի հողերին և ունեցվածքին Հառած տմարդի զավթիչ հարևանին: Արցախը լոկ տարածք չէ, փոքրիկ ու քարքարոտ մի հողակտոր չէ, ինչպես ժամանակին ասում էին բոլշևիկ ղե֊կավարները հանգստացնելու համար հայ ժողովրդին: Հայության համար այն դարձել է ազգային գաղափար, որն անհնար է հանել որեէ հայի գիտակցությունի ց:
Ղարաբաղյան շարժման շիկացած օրերին Լ. Խուրշուգյանի հրապարակային ելույթները բուռն ոգևորություն էին առաջացնում զանգվածների մեջ: Նա կրքոտ քննադատության էր ենթարկում Ագրբեջանին հովանավորության տակ առած կայսերապաշտական իր դարն ապրած քաղաքականությունր, կոչ էր անում արժանի հակահարված տալ թուրք ելուզակնե-
րին, որոնք, հրապարակ անելով ամենավայրենի բնազդներ, հեղում էին հազարավոր խաղաղ հայ բնակիչների արյունը Սումգաիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլուր իրենց պե տ ո ւթյ ան տարածքում: Ավելին, հարձակումներ էին գործում Հայաստանի Հանրապետության սահմանների վրա չթաքցնելով հեռուն գնացող զավթողական նպատակները:
Լ. Խուրշուդյանը վճռականապես մերժեց անկախ Հայաստանի իշխանության գլուխ ելած ՀՀշական ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականությունը, տարիներ շարունակ անկոմպրոմիս պայքար մղեց Լ. Տեր-Պետրոսյանի հակաժողովրդական ռեժիմի դեմ:
Միաժամանակ, գիտնական-պատմաբանը շարունակում էր ակտիվ ստեղծագործական աշխատանքր: 1995 թ. և 1999 թ. լույս տեսան նրա «Հայկական Հարցր» և «Հայ ազգային գաղա- փարախոսությունը» աշխատությունները:
Լ. Խուրշուդյանը թողել է պատկառելի գիտական ժառանգություն: Նրա ավելի քան 100 գիտա- կան աշխատությունների ցանկում են 15 գրքեր ու կոլեկտիվ մենագրություններ, այդ թվում հայ ժողովրդի համահավաք պատմության ակադեմիական բազմահատորյակի 7-րդ հատորի (1967) համապատասխան բաժինները: Նա ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի «Հայժողովրդի պատմության» ռուսերեն քառահատորյակի հեղինակային կոլեկտիվի անդամ էր, գործուն մասնակցություն է ունեցել «հայկական սովետական հանրագիտարանի», «հայկական համառոտ հանրագիտարանի»,«հայկական հարց. հանրագիտարանի» ստեղծման գործին, եղել է գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդա մ, գլխավորել է Պատմաբանների հայկական ընկերությունը:
Լ. Խուրշուդյանի աշխատություններից մի քանիսը լույս են տեսել արտասահմանում: Ւր ուսումնասիրությունների արդյունքներով նա գիտական զեկուցումներով, բացի Երևանից, հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Թիֆլիսում, Տաչքենդում, Ուլյանովսկում, Ռիգայում և այլուր, հայ պատմագրությունր ներկայացրել է միջազգային բազմաթիվ գի տաժողովներում և նստաշրջաններում (Բոստոն, Լոս Անջելես, Թեհրան,Բեյրութ, Բուենոս Այրես ե այլն):
Նշանավոր գիտնականի վաստակը բարձր է գնահատվել. 1990 թ. նաընտրվել է հանրապետության ՌԱ թղթակից անդա մ, 1996-ին ակադեմիկոս:
Ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանն ապրեց ու գործեց իմաստալից կյանքով: Հիմա նա մեզ հետ չէ, բայց նրա ստեղծագործությունները բազում տարիներ կծաոայեն սերունդների հայրենասիրական դաստիարակության գործին վառ պահելով վաստակաշատ պատմաբանի հիշատակը:
                                                                                                 հեղ. ՀՐԱՉԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий