Համայնքի մասին

Բնակչություն` 2593

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 79 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 17 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1480 մ,
Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Շինուհայր։

Շինուհայրի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Դարերով շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձաններից այն Հայաստանի հին բնակավայրերից է։ Շինահայրի տարածքում են գտնվում Կուսանաց Անապատի համալիրը, սբ.Աստվածածին եկեղեցին (կառ. 1676թ.), «Շինուհայր» գյուղատեղին, գերեզմանոցը։
Գյուղամիջում է գտնվում սբ.Ստեփանոս եռանավ բազիլիկ եկեղեցին և «Խաչեր» կոչվող գերեզմանեցը, ուր կանգուն է իր ձևով եզակի, 3մ բարձրությամբ կոթող-խաչքարը (1261թ.)։ Շինուհայրում են ծնվել ՀՍՍՀ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Թովմասյանը, ճանաչված պատմաբաններ՝ Հրաչիկ Սիմոնյանը, Խիկար Բարսեղյանը, Լենդրուշ Խուրշուդյանը։

Տնտեսությունը
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 643գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 981 գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 660գլուխ,
- խոզեր` 242 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 570:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 597 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 5245 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 5055 հա, որից`
- վարելահող` 1577 հա, բազմամյա տնկարկ` 86 հա, արոտ` 2236 հա, այլ հողատեսք` 1156 հա
- բնակավայրերի հողեր` 130 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 31 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`8 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 16 հա,
- ջրային հողեր` 6 հա

աղբյուրը` syunik.gov.am

2 комментария:

  1. Մենք մեր գյուղի պատմությամբ ենք հզոր

    ОтветитьУдалить
  2. Добрый день!
    Есть ли информация о ветеране 271 СД Арутюняне Андронике Матиосовиче из вашего села? Работал учителем в школе.
    С уважением, Игорь

    ОтветитьУдалить