воскресенье, 30 декабря 2012 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ՀԱՐԳԵԼԻ ՇԻՆՈՒՀԱՅՐՑԻՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Սիրելի համագյուղացիներ և համայն հայություն շնորհավորում եմ ձեզ բոլորիտ գալիք ամանորը և սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ այս նոր տարին ձեզ բերի ամենակարևորը առողջություն, հաջողություն և երջանկություն: Թող այս 2013թ.-ը լինի ձեր համար հաջողությունների տարի և թող այս տարում ի կատար ածվեն այն բոլոր երազանքներն ու նպատակները, որոնց չեք հասել հին տարում:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
                                                                                        / Հարգանքներով Հ. Հարությունյան/

четверг, 13 декабря 2012 г.

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր


Էլեանոր Ռուզվելտը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը
ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: 
10.12.2012թ. 
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՀԿ Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցին ինտերակտիվ բեմադրություն մեր դպրոցում՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցում:

понедельник, 10 декабря 2012 г.

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ: Ինտերակտիվ բեմադրություններ Շինուհայր համայնքում

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ: Ինտերակտիվ բեմադրություններ Շինուհայր համայնքում: «Գորիսի մամուլի ակումբը», Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, «Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշ...

суббота, 8 декабря 2012 г.