понедельник, 5 ноября 2012 г.

Շինուհայրի դպրոցի թիմը << Հայ ասպետ>> հեռուստամրցույթում


                          <<Մեր ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը>>
                                                                                                                           Խ.Աբովյան




                                    <<...պատմությունն ազգային ինքնագիտակցության ողնաշարն է:
                                    Լեզուն ժողովրդի ոգին է, պատմությունը՝միսն ու ոսկորը>>
                                                 Լ. Խուրշուդյան. Հայոց ազգային գաղափարախոսություն

Դպրոցական նստարանից հայտնի ճշմարտություններ են: Պահու՞մ ենք ազգն այդ ճշմարտությամբ, ինչպե՞ս, ով կամ ովքեր են կոչված այն պահելու: Ազգային ինքնության պահպանման հարցը Ավարայրից մինչև Մեծ Եղեռն, Սարդարապատ ու մինչև մեր օրերը մեզ համար մնում են գերխնդիր, ու՞մ դա հայտնի չէ: Կասենք՝ անկախ պետականություն ունեցող ժողովուրդ են և հարցը լուծված է : Սակայն անկախ Հայաստանի քաղաքացիներից քանի՞սն են ազգային գաղափարախոսության կրողներ: Թ՞ե մեր հասարակության մտասևեռումը նյութն է՝ անկուշտ մամոնան, որ մարդուն զրկում է ամեն հոգևորից և, ի վերջո, կործանման հասցնում: Բայց, չէ որ հազարամյակների հոլովույթում պետականություն և անկախություն չունեցած, պատմության քառուղիներում տրորվող մեր ժողովուրդը ապրել հարատևել է իր լեզվին, իր ստեղծած քաղաքական կրթական արժեքներին անսահմանորեն նվիրված ու հավատարիմ լինելու շնորհիվ:
Այն որ ապազգայինի դեմ պատնեշ պետք է լինի հայ դպրոցը, հատկապես հայագիտական և հայրենագիտական առարկաներ դասավանդող ուսուցչաց դասը, նույնպես ճշմարտություն է : Սակայն, այս սրբազան խնդրի լուծման գործում դպրոցը լծակից պետք է ունենա հասարակության այլ հաստատություններին և հատկապես հեռուստատեսությանը: Մինչ դեռ վերջինիս եթերը հեղեղված է հոգին ու մարմինը անբարոյականացնող, ճաշակից ու գաղափարից զուրկ հաղորդումներով կենցաղային-տափակ կամ արյունոտ ու բռնություն քարոզող սերիալներ, էրոտիկ բնույթի տեսարաններ, աղճատված մայրենի, հումորի անվան տակ հանդես եկող չգիտես ինչ: Եվ ահա այս մտահոգիչ իրականության մեջ մի լուսավոր իրողություն է Հ1 հեռուստաընկերության կողմից հեռարձակվող <<Հայ ասպետ>> հեռուստամրցույթը: Հաղորդում, որն առաքելություն ունի հայ մարդուն դաստիարակելու ազգային արժեքներով, նպաստելու ազգային ոգին մշտարդուն պահելու, դպրոցներում խթանելու կրթությունը, առաջին հերթին՝ հայագիտությունն ու հայրենագիտությունը:
2009թ. <<Հայ ասպետը>> մրցույթի է հրավիրում Շինուհայրի միջնակարգ դպրոցին: Նոյեմբերի 1-ին կայացած մանկավարժական խորհրդի արտահերթ նիստում տնօրեն Շ. Գրիգորյանը հրավերի մասին տեղեկացնում է ուսուցչակազմին: Պատասխանը միանշանակ է. <<Այո, որ մենք չմասնակցենք ո՞վ պիտի մասնակցի>> : Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվում է հանձնախումբ՝ տնօրենի անմիջական վերահսկողությամբ: Տեսական և կազմակերպչական հարցերի պատասխանատու է նշանակվում տողերիս հեղինակը: Կատարվում է աշխատանքի բաժանում. հայագիտական յուրաքանչյուր առարկայի համար պատասխանատվություն է ստանձնում կոնկրետ ուսուցիչներ: Հայոց և արվեստի պատմություն՝ Ռ. Հակոբյան, ռազմի պատմություն՝ Ն. Գրիգորյան, հայոց լեզու և գրականություն՝ Վ. Ասրյան, ժողովրդական բանահյուսություն՝ Ա. Գալստյան, Հայաստանի աշխարհագրություն՝ Ն. Բարխուդարյան, ազգային երգ՝ Ք. Ասրյան և Մ. Աբգարյան, պար՝ Ա. Լևոնյան:

Լավ թիմ է: Իսկաան թիմային գործելակերպով, նպատակասլաց և վճռական: Ալեքսանդր Դյումայի հրացանակիրների ոճով նույնիսկ ուխտի արարողություն է կատարվում:
Հաջորդ խնդիրը մրցույթի մասնակիցների ընկերությունն էր՝ 7 հոգի (4 տղա և 3աղջիկ): Դժվար է ընտրելը՝ ցանկացողները շատ էին: Ի վերջո, մրցույթ է անցկացվում և ընտրվում են Դավիթ Իվանյանը, Արա Կարապետյանը, Նանսեն Մաթևոսյանը, Արսեն Բագրատյանը, Անի Հակոբյանը, Սիրուշ Խաչատրյանը, Շահանե Վարդարզարյանը, իսկ որպես փոխարինողներ՝ Մոնիկա Գրիգորյանն ու Անդրանիկ Հայրապետյանը:
Մյուս խնդիրը շատ ավելի բարդ է. հանձնարարված գրականությունը դժվարամատչելի է: Գործի են դրվում բոլոր հնարավորությունները: Մեզ օժանդակում են երևանաբնակ շինուհայրցիները, գրախանութի մեր տղաները՝ Հայկը, Վահագնը, դերասան Շանթ Հովհաննիսյանը, հատկապես՝ Երևանում ուսանող մեր դպրոցի նախկին սան Գևորգ Բախշյանը: Ստեղծվել էր մի իրավիճակ, որ տեղաբնակ և դրսում ապրող շինուհայրցիները, բան ու գործ, ցավ ու դարդ թողած, միաբան ու միախորհուրդ <<գյուղահավաք>> նախապատրաստվում էին <<Հայ ասպետ>> մրցույթին:
Մրցույթը կայանալու էր նոյեմբերի 29-ին: Ժամանակը քիչ էր, հանձնարարությունները բարդ էին և շատ ծավալուն: Սակայն վճռված էր. Պետք էր գնալ մինչև վերջ: Պարապմունքները սկսում ենք Տաթևի վանահայր Հայր-Միքայելի հայրական օգնությամբ: Աշխատում ենք գերծանրաբեռնված ռեժիմով, ինքնամոռաց, չհասցնելով նույնիսկ հոգնել: Աշխատում ենք կազմակերպված և փոխհաշվետու:
Նոյեմբերի 29-ի վաղ առավոտն է: Համայնքապետ Ս. Երեմյանը հոգացել է տրանսպորտային խնդիրը:
Պատրաստվում ենք մեկնել Նոր Գեղի, որտեղ երկաթուղայինների մշակույթի պալատում պետք է տեղի ունենար մրցույթը: <<Գազելի>> վարորդը՝ Վահանը, հարևան Խոտ գյուղացի է: Հումորով տղա է, հիշեցնում է մեր երկու գյուղերի ավանդական <<թշնամությունը>>՝ շեշետելով, որ այն ավարտվում է Շինուհայրի խաչմերուկում: Ճանապարհվում ենք ճանապարհող ծնողների բարեմաղթանքներից հետո: Առաջին կանգառը Վայքում է՝ Սուրբ Տրդատ եկեղեցում: Մոմ ենք վառում, Աստծուց իմաստություն խնդրում <<զբարիս  խորհել, և խոսել, և գործել սմենայն ժամ...>> և փոքր ինչ հանգստանալուց հետո շարունակում ճանապարհը:
Կեսօրին մոտ, արդեն Նոր Գեղիում ենք: Ժամանում են նաև մեր մրցակիցները՝ Երևանի թիվ 45 և Տավուշի մարզի Չինարի գյուղի թիմերը:
Վերջին նախապատրաստական աշխատանքներն են: Աշխատում ենք քաջալերել, գոտեպնդել մեր սաներին: Իր ցուցումներն էր տալիս նկարահանող խումբը:
Վերջապես, մրցութավար Կարին Տոնոյանն ազդարարում է մրցույթի սկիզբը: Մրցույթի թեման շատ հոգեհարազատ է՝ <<19-րդ դարի վերջի և 20-ի սկզբի ազգային ազատագրական շարժումները>>. մեր երեխաները պետք է Արաբոյի, Գևորգ Չաուշի, Հրայրի, Աղբյուր Սերոբի և Սոսեյի դյուցազնական ոգով դաստիարակվեն, այդ ոգին պետք է ազատագիր կորուսյալ հայրենիքը և ուժեղ ու մրցունակ պետություն ստեղծի:
Չինարի թիմը անհաջող է հանդես գալիս: Ցավալի է. մեր սահմանամերձ գյուղերը, առավել քան մյուսները, կարիք ունեն արդյունավետ ուսուցման և դաստիարակության:
Պայքարը, փոփոխական հաջողությամբ ընթանում է Շինուհայրի և Երևանի թիվ 45 դպրոցների թիմերի միջև: Անհանգիստ վիճակում ենք: Պակաս անհանգիստ չեն մեզ հետ նստած Տեղ գյուղի երկու դպրոցի սաներն ու ուսուցիչներ: Մեր թիմը լավ է հանդես գալիս (չնայած որոշակի վրիպումների): Մերոնք հաղթում են գրադանավարների մրցույթում:

Ստանում են նաև <<Հայ ասպետների>> մրցանակը՝ 3 օրյա արշավ՝Հայաստանի որևէ պատմական վայր:Սակայն, մրցույթում 1 միավորով առավելության է հասնում Երևանի թիվ  45 դպրոցի թիմը (57-58): Հաղթողներ ու պարտվողներ չկան: Հաղթել է հայագիտությունը: Երևանցիները գրկախառնվում են մեր աշակերտների հետ: Երկու թիմերն էլ փայլուն են հանդես եկել: Մեր թիմի հասցեին գովեստի խոսքեր են ասում մրցույթի հանձնաժողովը, Երևանի թիմի պատասխանատու ուսուցչուհին, նկարահանող խումբը, Տավուշի ներկայացուցիչները: Երեխաները ոգևորված են, ցանկություն են հայտնում ևս մեկ անգամ հանդես գալ <<Հայ ասպետում>>:
Երեկոյան հետ ենք վերադառնում: Ուրախ ենք: Մեկամսյա տքնանքը տվել թ իր պտուղը: Գյուղում մեզ սպասվում են շնորհավորանքներ, խրախուսանքի և գնահատանքի խոսքեր:
Ամիսներ են անցել: Ի՞նչ է տվել <<Հայ ասպետին>> մեր մասնակցությունը: Նախ, դպրոցում նկատելիորեն բարելավվել է կրթության որակը (դրա փայլում վկայությունն է օլիմպիադայում <<Հայոց եկեղեցու>> առարկայից երկու առաջին տեղերի նվաճումը մեր աշակերտների կողմից), նկատելի դրական տեղաշարժեր կան գաղափարա-արժեքային տիրույթում, հասարակության աչքում զգալի կերպով բարձրացել դպրոցի վարկն ու հեղինակությունը, էլ ավելի է արծեվորվել կրթված լինելը:
Իսկ մենք միանում ենք <<Հայագիտությունը դպրոցում>> Հանդեսի 2009թ. 4-5 համարների խմբագրականում Վ. Ղանդիլյանի արտահյտած այն մտքին, որ <<… արժանավույն գնահատվելու և >> ինտենսիվ շահագործման դեպքում ազգային քաղաքակրթությունն ու ինքնությունն ավելի արժեն, քան նավթը, գազը, ոսկին, սպառման ենթակա այլ հանքանյութերը, քանզի վերջիններս կարող են որևէ պետության անվտանգ և հաջող զարգացումն ապահովել միայն պատմական վաղանցուկ ժամանակահատվածի մեջ: Մինչդեռ ազգային քաղաքակրթության և ինքնության տրամադրած հոգևոր հարստություններն անսպառ են:
Իսկ այդ անսպառ ժառանգության յուրացման գրավականը կայացած ազգային դպրոցն է:
Շինուհայրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Ռ. Հակոբյան

16 комментариев:

  1. IHARKE DA E U BOLORS EL KYANQUM PETQE HASNENQ MER NPATAKNERIN

    ОтветитьУдалить
  2. Ուրեմն առաջ դեպի մեր նպատակների իրագործում...

    ОтветитьУдалить
  3. ՈՒ ոչ մի արգելքի առաջ մենք կանգ չենք առնի

    ОтветитьУдалить
  4. պետք է ամեն ոք գիտակցի թե ինչի համար է լույս աշխար եկել

    ОтветитьУдалить
  5. Ցավն էլ էնա, որ բոլորը չեն գիտակցում, այլ մի քանի տոկոսը....

    ОтветитьУдалить
  6. ԴԵ ԴՐԱՆՔ ԷՆ ԽԱՎՆ ԵՆ ԿԱԶՄՈՒՄ ՈՐ ՈՉ ՄԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ

    ОтветитьУдалить
  7. Этот комментарий был удален автором.

    ОтветитьУдалить
  8. im karciqov et xav@ hetzhete avelie avelanum u dranc araj@ pahel 4i lini

    ОтветитьУдалить