Աշուն է իջել հայոց լեռներին,
Շքեղ մասրենին այնպե՜ս է բուրում,
Որ մասիսներից ճերմակ ձյուների
Բուրմունքն է բերում...
Աշունն այստեղ բացահայտվեց մեկ
այլ ձևով, թե ինչ գեղեցիկ ու հիասքանչ է այն՝ իր բերք
ու բարիքով, իր գեղեցկությամբ: Այստեղ ես ականատես եղա մեր դպրոցի աշակերտների հիանալի միջոցառմանը և հույս ունեմ,
որ այսպիսի միջոցառումներ շատ կլինեն:
Եվ ահա հանդեսը սկսված է: Մասնակիցները սրտի տրոփյունով անհամբեր սպասում էին այս խանդավառ երեխաների ելույթներին: Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու հիասքանչ էր, որ մի պահ ընկա երազանքների գիրկը:
Ահա թե ինչ է անհրաժեշտ մեր երեխաներին ու ընդհանրապես մեր դպրոցին: Ականտես լինելով հանդեսին, ելույթ
ունեցող երեխաների և ծնողների կատարած աշխատանքին, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ծնող- դպրոց կապը շատ մեծ դեր ունի աշակերտների գիտելիքների ամրապնդման ու խորացման գործում:
Այս միջոցառմանը շունչ տվեց դասարանի դասղեկ Վ. Գևորգյանը: Նա ծնողների հետ միասին ջանք չի խնայել, որպեսզի հանդեսը լինի լավ կազմակերպված և համով-հոտով:
Այս միջոցառմանը շունչ տվեց դասարանի դասղեկ Վ. Գևորգյանը: Նա ծնողների հետ միասին ջանք չի խնայել, որպեսզի հանդեսը լինի լավ կազմակերպված և համով-հոտով:
Աշնան բարիքներից
պատրաստված այս գեղեցիկ զամբյուղներն ու ձևավորումները մեր երեխաների և ծնողների ձեռքի
աշխատանքներն են:
Ամեն ինչ գեղեցիկ էր ու հիասքանչ՝ աշնանային գույներով համեմված: Հեղինակ՝ Հ. Հարությունյան |
Комментариев нет:
Отправить комментарий