Շինուհայրը Սյունյաց լեռնաշխարհի հինավուրց բնակավայրերից է և նույնքան հին է,որքան հայոց աշխարհը: Տարբեր ժամանակներում այն հայտնի է եղել Հայրաշեն, Շինոյ-հերք, Շնհեր(այսինքն՝ գյուղերի, շեների հայր) անուններով:
Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի մեջ մտնող այս գյուղը, Ստեփանոս Օրբելյան պատմիչի վկայությամբ 5-րդն է եղել Տաթևի վանքին տրվելիք հարկային ցուցակում՝ Երնջակի Ռապատ/52միավոր/, Ճահուկի Աղբերխաչ /50 միավոր/, Արևիքի Լոհավանք /30 միավոր/ և Բաղքի Տորթնի /26 միավոր/ գյուղերից հետո՝ վճարելով 24 միավոր: Ներկայումս էլ Շինուհայրը մեծ գյուղ է և բնակչության թվով ամենամեծ գյուղական համայնքն է Սյունիքի մարզում:
Շինուհայրի հիմնադրման մասին պատմական գրավոր աղբյուրները ոչինչ չեն ասում: Նրա վաղնջական ժամանակների գոյության վկաները նյութական մշակույթի մնացորդներն են միայն, որոնցով չափազանց հարուստ է գյուղի տարածքը /գյուղից 6 կիլոմետր արևմուտք, հին Շինուհայր - հին Հալիձոր ճանապարհից աջ գոյություն ունի Ք.ա. 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, ինչը վկայում է, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս Վանի կամ Երվանդունիների թագավորությունների ժամանակներից/:
Ծնունդով Շինուհայրցի պատմաբան Խ. Բարսեղյանը գտնում է, որ մինչև Վարդանանց պատերազմը(450-451թթ.) Շինուհայրը հարթ տեղում է գտնվել՝ Փոքր Տափում, որից հետո գյուղն իջել է Որոտանի կիրճը:
Արաբական աղբյուրներում Շենհեր Շինուհայրը հիշատակվում է Քիլաբ անվամբ: Ըստ արաբ պատմիչի վկայության Պարսից թագավոր Խոսրով 1-ին Անուշիրվանը (531-579թթ.) <<.... կառուցեց Վայոց (Վայս) բերդը և ամրոցներ Սիսականի (Սյունիքի) հողում, որոնցից են Քիլաբ բերդն ու Շահապունիքը և այնտեղ բնակեցրեց իր քաջ և կորովի սիսականցիներից>> (Արաբ մատենագիրներ Թ-Ժ դդ. – Երևան 2005թ. էջ 495, 506):
Մաշտոցի անվան մատենադարանում պահվող մի ձեռագիր վկայում է, որ Շենհերը 7-8-րդ դարերում խոշոր գյուղ է եղել, երբ Աղվանից իշխան Վարազ Տրդատի դուստր Շահանդուխտը այն նվիրել է Տաթևի Սուրբ եկեղեցուն:
Սյունյաց տիրոջ Վասակ իշխանի դուստր Քուպղիդուխտը 867թ. մի գրության մեջ իր օժիտ Շինուհայր գյուղում հիշատակում է գյուղի զորավարներ <<տեառն Աշոտ, տեառն Գրիգոր, տեառն Սահակ և յուրեաց ազատանացը>>:
Գյուղը վեճ է ունեցել Ակների ջրանցքից բաժին ունենալու, որի հետևանքով 932թ. Տաթևի Հակոբ եպիսկոպոսը գրում է <<Չկա այս ջրույս հաշիվ ոչ Շենհերացոց... ոչ շատ և ոչ սակավ>>: Այդ ժամանակ Սյունյաց իշխան Փիլիպեյի գահը Շնհերում էր, <<որն ուներ Շնհեր և Հաբանդ>> բերդերը:
Այս վկայությունները գալիս են փաստելու, որ արաբական տիրապետության վերջում և Բագրատունիների թագավորության շրջանում Շենհեր-Շինուհայրը իշխանանիստ է եղել, ունեցել՝ ճանաչված զորականներ, ըմբոստ բնակչություն:
Գյուղը հայտնի է եղել ոչ միայն իր մեծությամբ ու հզորությամբ, այլև՝ մշակույթի ու գրչության օջախներով: Շենհերի գրիչների և ծաղկողների մասին տեղեկություններ ենք ստանում այնտեղ ստեղծված 17-րդ դարի գրչագրերից: Ձեռագրեր են ստեղծվել թե՛ Ս. Ստեփանոս եկեղեցուն կից գրչատանը, և թե՛ Կուսանաց անապատում: Հայտնի են գրչատան ուսուցիչ վարպետ տեր Մովսեսը, վանքի առաջնորդ Արիստակես վարդապետը:
17-րդ դարի շնորհալի նկարիչներից էր Ղուկասը: Նրա վրձնին են պատկանում 1634թ. Շենհերում ընդօրինակված Ավետարանի մանրանկարները: Ձեռագիրը գրչագրել են Ղազար քահանան և Հովհաննեսը: Նույն դարի շնորհալի նկարիչներից էր Հովհաննեսի և Զանազանի որդի Եփրեմը: Որի նկարազարդած Ավետարանը պահպանում է մատենադարանում:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու նշանավոր գրիչներից էին նաև Ղազարը, Մարգարիտը, Աստվածատուրը: 17-րդ դարում առանձնապես աշխուժացել է Շենհերի Կուսանաց անապատի գրչատունը: Անապատի 120 միանձնուհիները ոչ միայն կրթություն էին ստանում տեղում, այլև նրանցից շատերը զբաղվել են գրչության արվեստով և գրչագրել բազմաթիվ մատյաններ: Բացառված չի, որ նաև զբաղվել են նկարազարդումով:Այստեղ ստեղծված ձեռագրերում հիշում են անուններ՝ Հռիփսիմե, Մարիամ, Մարգարիտ, Հեղինե, Երինե և ուրիշներ, որոնք եղել են հմուտ, և որոնց գրչագրերը պահպանում են տարբեր մատենադարաններում:
18-րդ դարում Շենհեր-Շինուհայրը հիշատակվում է Սյունյաց ազատամարտի կապակցությամբ: Պատմական աղբյուրի վկայությամբ մի խումբ քաջորդիներով (աղբյուրներում՝ վրացի տղերք) Վրաստանից Սյունիք է ժամանում վրաց բանակի զորավար <<Շինհերցի Տավիթ Բեկը (իմա՝ Դավիթ Բեկ)>> և ամրանում Շինուհայրում: Ըստ էության <<վրացի տղերքը>> բոլորն էլ հայեր էին: Կարելի է ենթադրել, որ նրանցից մեկը նախահայրն էր գյուղի ամենամեծ Ղրջանց տոհմի, քանի որ Ղրջի-Գյուրջի պարսկերենում, որն այն ժամանակ տիրապետող ժողովրդի լեզուն էր, կոչվում է վրացի: Շինուհայրում Բեկը գումարում է առաջին ժողովը՝ պարսից տիրապետությունը տապալելու նպատակադրումով: Շինուհայրը եղել է Դավիթ Բեկի ստեղծած իշխանապետության առաջին զորակայան-իշխանանիստը: Այստեղից է նա արշավել և ոչնչացրել Եռաբլրի սարահարթում ավարառությամբ զբաղվող ավազակաբարո ջեվանշիր ցեղին, այստեղ է բերվել և գլխատվել Տաթևի ուրացող մելիք Բաղրը, այստեղ են նրան միացել Սյունիքի զորականները, այդ թվում՝ Մինասն ու Ստեփանոսը իրենց 550 քաջարի Շինուհայրցիներով:
1813թ. հոկտեմբերի 12-ի ռուս-պարսկական պայմանագրով Շինուհայրն անցնում է Ռուսաստանին, սկզբում մնալով Տաթևի մահալի, ապա Զանգեզուրի գավառի մեջ:
Որոշ ժամանակով , մինչև 1845թ. Շինուհայրում է գտնվել Սյունիքի հոգևոր կառավարության նստավայրը, որը շենքային անհարմարությունների պատճառով տեղափոխվել է Տաթև: Այս շրջանում Շինուհայրի համայքային, հոգևոր կյանքը տնօրինել են Պետրոս քյոխվա Ղրջիյանցը, Տեր Բաղդասար, Տեր Հովհաննես Տեր Ղուկասյանները, Տեր Դավիթ քհն. Տեր Դավիթյանցը,Տեր Հակոբ քհն. Տեր Դավիթյանցը և ուրիշներ:
Հայաստանի ազգային արխիվում պահվող նյութերը հավաստում են, որ շինուհայրցիներին չեն շրջանցել նաև հակացարական տրամադրությունները:
1886թ. հունիսի 14-ին Շինուհայր է ժամանում Զանգեզուրի գավառապետի ներկայացուցիչ կապիտան Մորենցը և առաջարկում ընտրել ներկայացուցիչ՝ հաշվառում անցկացնելու նպատակով, սակայն շինուհայրցիները, գյուղի քահանա Տեր Հայրապետ Տեր Բաղդասարյանի գլխավորությամբ, քարեր նետելով ստիպում են Մորենցին հեռանալ գյուղից:
Գավառապետը ստիպված գնում է Խոտ և կարգադրում շինուհայրի ներկայացուցիչներին ներկայանալ իրեն: Շինուհայրցիները հրաժարվում են ներկայանալ, նաև թույլ չեն տալիս գյուղապետին հաշվառում կատարել, որից հետո գավառապետը հեռանում է գյուղից:
Շինուհայրցիները ակտիվորեն մասնակցել են 1905-1907թթ. հայ-ադրբեջանական ընդահարումների շրջանի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Հայտնի դեմքեր են եղել Ջահանգիր Տեր Դավթյանը, Դավիթ Մելքումյանը, Արշակ Շիրինյանը: Ջահանգիր Տեր Դավթյանը բաքվաբնակ շինուհայրցի էր` Նիկոլ Դումանի մերձավոր զինակիցներից: Դավիթ Մելքումյանը գյուղի ինքնապաշտպանության ակտիվ կազմակերպիչներից էր, որը զոհվեց պարսկական հեղափոխության ժամանակ: Իսկ եվրոպական կրթությամբ Արշակ Շիրինյանը 20-րդ դարի առաջին տասնամյակների Սյունյաց ազատամարտի ամենա ականավոր ղեկավարներից էր. նա էր, որ Գորիսում հիմնադրեց Հայ հեղափոխական Դաշնակցության Զանգեզուրի կոմիտեն՝ իրականացնելով եռանդուն կրթալուսավորական ձեռնարկումներ, կատարելով գաղափարակազմակերպչական աշխատանքներ: Նրա մասին հիացմունքով են խոսում ժամանակի հիշատակագիրները:
Շինուհայրցիները գործուն մասնակցություն են ունեցել 1918թ. Բաքվի և 1918-21թթ. Զանգեզուրի հերոսամարտերին:
Թուրքական զորքերի դեմ Բաքվի հերոսական մարտերի ընթացքում զանգեզուրցիների ինքնապաշտպանական ջոկատի ղեկավարներից էր շինուհայրցիԱսլան Սարգսյանը(Բաղրամանց տոհմից), որը հերոսաբար զոհվում է 1918թ. օգոստոսին, հայտնի հայդուկ Սեբաստացի Մուրադի հետ:
Զանգեզուրի ինքնապաշտպանության գլխավոր կազմակերպիչներից և կենտրոնական դեմքերից մեկը վերը նշված Արշակ Շիրինյանն էր, որը 1919 հուլիսին Սյունիքից ընտրվում է Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի պատգամավոր:Այս շրջանի շինուհայրցի նշանավոր գործիչներ են եղել նաև գյուղի Տեր Ստեփան քահանայի որդի Գարեգին Բալյանը, Շինուհայրի վաշտապետ Պատվական Շիրինյանը, Հալիձորի ենթաշրջանի կոմիսար Զախար Տեր Դավթյանը, ուսուցիչ Առաքել Առաքելյանը և ուրիշներ:
Շինուհայրցիներն իրենց մասնակցությունն են ունեցել խորհրդային շրջանում երկրի տնտեսության վերաշինմանն ու զարգացմանը, իսկ Հայրենական մեծ պատերազմ մեկնած ու տարբեր ռազմաճակատներում մարտնչած մոտ 600 շինուհայրցիներից 172 չվերադարձան տուն:
Շինուհայրցին անմասն չմնաց Ղարաբաղյան պատերազմին մասնակցելուն: 40-ից ավելի շինուհայրցիներ մասնակցել են ռազմական գործողություններին՝ լինելով կռվի ամենաթեժ կետերում, որոնցից՝ Արայիկ Մկրտչյանը, Սենիկ Հակոբյանը, Հայկ Միրզոյանը, Սամվել Հովհաննիսյանը, Ստյոպա Սարգսյանը և Առաքել Աբգարյանը իրենց կյանքը դրեցին հայոց նոր ազատամարտի զոհասեղանին: Շինուհայրը շատ անվանի մարդիկ է տվել. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1953-1960թթ.) Սուրեն Թովմասյանը, Ադրբեջանի անտառտնտեսության նախարար Սիմոն Գրիգորյանը, 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ Իվան Վարդանյանը, ՀԽՍՀ սննդի արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Բաղդասարյանը, ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանը և Լենտրուշ Խուրշուդյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խիկար Բարսեղյանը, ԵՊՀ ռեկտոր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, գիտությունների թեկնածուներ Լևոն Սիմոնյանը, Ռուբեն Խուրշուդյանը, Վլադիմիր Բարսեղյանը, Սարգիս Կարապետյանը, Վաչագան Մարգարյանը, Արշամ Երեմյանը և ուրիշներ:
Այսօր էլ շինուհայրցին իրեն բնորոշ հպարտությամբ արարում է, նպաստում նորօրյա պետականության զորեղացմանը ,պաշտպանում հայոց երկրի հարավային դարպասները:

Ռաֆիկ Հակոբյան
Շինուհայրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ
Добрый день!
ОтветитьУдалитьЕсть ли информация о ветеране 271 СД Арутюняне Андронике Матиосовиче из вашего села? Работал учителем в школе.
С уважением, Игорь