среда, 31 октября 2012 г.

ԱՐԱՄ ՀՐԱՉԻԿԻ ՍԻՄՈՆՅԱՆ

Շինուհայրցի անվանի գիտնական-պատմաբան, ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի արժանավոր որդին՝ Արամ Սիմոնյանը ծնվել է 1955թ. Գորիսում: 1961թ. Սիմոնյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան:
   1972թ. Արամն ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը, իսկ 1977թ գերազանցությամբ՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1977-81թթ. սովորել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1981-86թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստուտում, որպես գիտաշխատող: 1983թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ <<Անդրկովկասի բանվորների թվաքանակը, կազմը և դրությունը 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին>> թեմայով:

1986թ.-ից աշխատանքի է անցել Երևանի պետական  համալսարանի պատմության ֆակուլտետում: Հայոց պատմության ամբիոնի դոցենտ էր:
    1992-95թթ. եղել է ԵՊՀ գիտական քարտուղարը:
    1995-2000թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետն էր: 2000թ. օգոստոսից ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորներ էր:
    2000թ. դեկտեմբերին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ <<Զանգեզուրի գոյամարտը>> (1920թ.-1921թ.):
    Երեք մենագրությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է:
    Գիտական հետաքրքրքւթյունների շրջանակը Անդրկովկասի նոր և նորագույն շրջանների տնտեսական պատմությունը և հայոց պատմության 1917-1921թթ. խնդիրներն են: Մեծ են հայազգի երիտասարդ դոկտոր-պրոֆեսորի, անվանի գիտնականի ծառայությունները, և նվիրական սպասելիքներ կան հայ պատմագիտության գանձարանը հարստացնելու նրա հետագա անխոնջ գործունեության ընթացքում:
    Առաջադեմ, մեծ ապագա ունեցող, երիտասարդ գիտնականից մեծ սպասելիքներ ունենք: Նա սիրում և հարգում է Շինուհայրցիներին: Անխզելի կապեր է պահում նրանց հետ, ինչպես նաև գյուղից դուրս բնակվողների հետ: Սիրում է գյուղի բնաշխարհը, հաճախակի է լինում նրա գրկում, երբեմն էլ ընտանիքով: Հետաքրքրվում է գյուղի սոցիալ տնտեսական հարցերով, անհրաժեշտ օգնություն ցույց տալիս համագյուղացիներին:
    Ամուսնացած է, ունի երկու դուստր:
                                              աղբյուրը՝ ՇԻՆՈՒՀԱՅՐ գիրքը, Ժ. ՄԱՆՈՒՑՅԱՆ:

Комментариев нет:

Отправить комментарий