четверг, 13 декабря 2012 г.

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր


Էլեանոր Ռուզվելտը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը
ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: 
10.12.2012թ. 
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՀԿ Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեցին ինտերակտիվ բեմադրություն մեր դպրոցում՝ Շինուհայրի միջնակարգ դպրոցում:


Այդ բեմադրությունները  հիմնականում անդրադարձ էր <<Երեխայի իրավունքները>> թեմային: 
Բեմադրվեցին տարբեր օրինակներ, որից հետո դպրոցականները բարձրաձայնեցին  իրենց կարծիքները: 
Այն մասին, թե ի՞նչ ստացան երեխանները այդ ինտերակտիվ բեմադրությունից. ես կասեի, որ նրանցից շատերը մինչև բեմադրությունը պատկերացում չունեին, թե ինչպե՞ս պաշտպանել իրենց իրավունքները: Իսկ բեմադրությունից հետո պատկերացում կազմեցին, թե ինչպե՞ս պետք է պաշտպանել իրենց իրավունքները խախտելու դեպքում: Հասկացան նաև, որ բացի իրավունքներից ունեն պարտականություններ:Այսինքն եթե կան իրավունքներ, ուրեմն կան նաև պարտականություններ:            
Հատուկ շնորահակալություն «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ին և դպրոցի տնօրեն Շիրազ Գրիգորյանին: Եվ հույս ունեմ, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:
                                                  Հեղինակ՝ Հարություն Հարությունյան

Комментариев нет:

Отправить комментарий