Պատմական Սյունիքը հայ ժողովրդին պարգևել է անվանի մարդկանց մի
հոյակապ փաղանգ. այդ շարքում կարելի է հիշել հայ ազատագրական շարժման
մասնակիցներ, անվանի զորավարներ, հրամանատարներ, հայրենիքին անձնուրաց
գրողներ, գրականագետներ և պատմաբաններ:
Նրանց շարքում իր ուրույն տեղն ունի պատմ.
գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ,
անվանի գիտնական Հրաչիկ Սիմոնյանը, որի
ծննդյան 80-ամյա տարելիցն է նշում մեր ժողո-
վուրդը:
1928 թ. դեկտեմբերի 8-ին Սյունյաց աշխարհի
Շինուհայր գյուղում ծնվեց մի հրաշամանուկ,
որին ծնողներն անվանեցին Հրաչիկ:
Անունն արդարացրեց իրեն.
Շինուհայր գյուղում ծնվեց մի հրաշամանուկ,
որին ծնողներն անվանեցին Հրաչիկ:
Անունն արդարացրեց իրեն.
չնայած բնավորությամբ թվում էր մեղմ ու հան-
դարտ, բայց երբ տեղը գալիս էր,նա հուր էր դառ-
նում և իր հոգու կրակով վարակում շրջապա-
տին: Կարծես աստվածաշնչյան պատգամը «հուր
էկի արկանել», նրա համար էր ստեղծվել: Դեռ
դպրոցական, նա հրապուրված կարդում էր իր
ժողովրդի` հերոսական և ողբերգական, անօրինակ սխրանքներով լի պատմության վերաբերյալ եղող գրականությունն ու պատմությունը: Այդ իմաստով պատահական չէր մասնագիտության ընտրությունը: Միջնակարգ դպրոցը
Գորիսում ավարտելուց հետո երիտասարդն ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1952-ին ավարտեց ուսումնառությունը և աշխատանքային գործունեությունն սկսեց ծննդավայրում` սկզբում Գորիսի շրջանային թերթում, ապա`
Գորիսում ավարտելուց հետո երիտասարդն ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1952-ին ավարտեց ուսումնառությունը և աշխատանքային գործունեությունն սկսեց ծննդավայրում` սկզբում Գորիսի շրջանային թերթում, ապա`
շրջկոմում: Մոսկվայում 1959-ին ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարա-
կական գիտությունների ակադեմիա, որն ավարտեց 1961-ին և հենց այնտեղ, նույն
թվին, պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, ստացավ պատմական գի-
տությունների թեկնածուի գիտական աստիճան: Դարձյալ 1961-ին Մոսկվայում լույս
տեսավ նրա առաջին գիտական աշխատությունը` œ Перевооружение промышленности
Армянской ССР в послевоенный период (1945–1950 гг.)”.
Հայաստան վերադառնալով` Հ. Սիմոնյանն աշխատանքի անցավ ՀԿԿ Կենտկո-
մին առընթեր կուսպատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող
(1961–1966): 1966 թվականից 11 տարի նա տարբեր պաշտոններ է վարել Հայկական
ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմում: 1969-ին նա հաջողությամբ պաշտպանում է դոկտորա-
կան ատենախոսությունը և ստանում պատմական գիտությունների դոկտորի աստի-
ճան: 1977 թ. նա վերադարձավ գիտական աշխատանքի և մինչև 1990 թ.` տասներեք
տարի շարունակ, վարեց ՀԽՍՀ Կոմկուսին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի պատ-
մության ինստիտուտի տնօրենի պաշտոնը (հետագայում այն վերանվանվեց հասա-
րակական-քաղաքական հետազոտությունների ինստիտուտ): 1986 թ. Սիմոնյանն
ընտրվեց Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (իսկա-
կան անդամ ընտրվեց տասը տարի անց):
Լայն և ընդգրկուն է Հ. Սիմոնյանի հետաքրքրությունների ոլորտը: Նրա գրչին են
պատկանում ավելի քան 25 մենագրություններ և մի քանի հարյուր հոդվածներ:
Սկզբնական շրջանում նրա հետազոտությունները կրում են փիլիսոփայական տե-
սական բնույթ: Հատկանշական են «Ինդուստրիալ հասարակության» տեսությունները:
» Քննական վերլուծություններ» (Երևան, 1973 թ.), «Արդի բուրժուական գաղափա-
րախոսության քննադատական ուրվագծեր» (գիրք 1` Երևան, 1977 թ., գիրք 2`
Երևան, 1980 թ.), «Գիտատեխնիկական հեղափոխությունը և նրա սոցիալական
հետևանքները» (Երևան, 1982) և այլ գործերը: Գիտական հասունության հետ մեկտեղ
Սիմոնյանն սկսում է հակվել դեպի իր արմատները` հայ ժողովրդի պատմության
կնճռոտ ու բարդ իրադարձությունների քննարկումը: Գիտական գործունեության
դեռ սկզբում նրան հետաքրքրում է իր ժողովրդի այն հատվածը, որը զրկվել էր հայ-
րենիքից և սփռվել աշխարհի բոլոր ծայրերում: Ի՞նչ խմորումներ են կատարվում ազ-
գային արմատներից լիովին կտրված, բայց նրա հոգեկան կերտվածքին անսահմա-
նորեն նվիրված, իրարից տարբեր այդ մարմիններում, որոնք բոլորը միասին կոչ-
վում են մի ընդհանուր անունով` Սփյուռք: Այդ հարցին է նվիրված գիտնականի
«Սփյուռքահայությունը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում» ծավալուն հե-
տազոտությունը, որը լույս է տեսել դեռևս 1968-ին:
Իրար հետ սերտորեն կապված են գիտնականի երկու աշխատություններ`
«Թուրք ազգային բուրժուազիայի գաղափարաբանությունը և քաղաքականությունը»
(Երևան, 1986) և «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» (Երևան,
1991) ուսումնասիրությունները: Աղբյուրագիտական հարուստ հենքի, ժամանակի
մամուլի և գիտական աշխատությունների օգտագործումով այդ երկու ուսումնասի-
րություններն աչքի են ընկնում գիտական խոր ընդհանրացումներով: Առաջին աշ-
խատության մեջ բացահայտված է թուրքական բուրժուազիայի առաջացման և ձևա-
վորման պատմական ժամանակաշրջանը, որը ճակատագրական և բախտորոշ եղավ
հայ ժողովրդի համար: Հանգամանորեն քննարկված են օսմանիզմ, իսլամիզմ, պա-
նիսլամիզմ, նոր օսմանիզմ, թուրքիզմ, պանթուրքիզմ հասկացությունները և դրանք
ներկայացված իբրև թուրքական բուրժուազիայի գաղափարախոսության հիմնական
տարրերը` տարբեր ժամանակահատվածներում: Հեղինակը համոզիչ փաստարկնե-
րով ցույց է տալիս, որ թուրք ազգային բուրժուազիայի գաղափարախոսությունն իր
առանձնահատկություններով տարբերակվում է բուրժուական գաղափարախոսութ-
յունից ընդհանրապես: Այն իր մեջ ներառում է բուրժուական գաղափարախոսութ-
յան ամենահետադիմական տարրերը և դրանով էլ կոչված է ծառայելու թուրք բուր-
ժուազիայի շահերին: Աշխատության մեջ քննարկված են Թուրքիայում ծավալված
սահմանադրական շարժման, աբդուլհամիդյան «զուլումի» տարիների, պանիսլա-
միզմի` որպես կայսրության պաշտոնական ուսմունքի հիմնահարցերը: Համեմատ-
վում և բացահայտվում են պանիսլամիզմ ու պանթուրքիզմ հասկացությունները,
ցույց է տրվում երիտթուրքերի պատմական թատերաբեմ իջնելը, նրանց ծավալած
հակահայկական գործունեությունը, արևմտահայության կացությունը առաջին հա-
մաշխարհային պատերազմին նախորդող և հետագա տարիներին: Ուշագրավ է սա-
կավ հայտնի փաստաթղթերի և թուրք պատմաբանների աշխատությունների միջո-
ցով հայոց ցեղասպանությունը ծրագրելու ապացույցները: Դրա վկայությունն է Իթ-
թիհատ կուսակցության Սալոնիկում 1910 թ. կայացած ժողովում դոկտոր Նազըմի
առաջարկած ծրագիրը: Իր ելույթում վերջինս շատ վճռականորեն է դնում այդ հար-
ցը` կամ, կամ: Բազմաթիվ փաստերով հեղինակը ցույց է տալիս` ինչպես թուրքա-
կան հեղափոխության զոհասեղանին վճռվեց մի ողջ ժողովրդի ճակատագիր, ինչ-
պես չբավարարվելով իր նախորդների կատարածով «կարմիր հեղափոխականի
թիկնոցը ուսերին գորշ գայլ» Մուստաֆա Քեմալը գործում էր պանթուրքիզմի դրոշի
տակ` վերջնական նպատակը համարելով նաև արևելահայության ոչնչացումը:
Այս աշխատության հետ սերտ առնչություն ունի «Թուրք-հայկական հարաբե-
րությունների պատմությունից» ուսումնասիրությունը, որի մեջ հեղինակը, ներառե-
լով նախորդ աշխատության հիմնական ելակետային դրույթները, շեշտը դնում է
պանթուրքիզմի` հայ ժողովրդի համար այսօր էլ խիստ վտանգավոր գաղափարա-
խոսության մերկացման վրա: Այդ հարցն արդիական սուր հնչեղություն ստացավ
արցախյան շարժման ծավալումից հետո: Մանրամասն քննարկելով այդ հարցերը,
հեղինակը հմտությամբ ցույց է տալիս, որ արցախյան շարժումը կրոնական հողի
վրա ստեղծված շարժում չէ, ինչպես ցանկանում են հավատացնել «ինտերնացիոնա-
լիստական» Ադրբեջանում: Մուսուլմանական բազմաթիվ երկրներում հայերը համե-
րաշխ ապրում են այդ կրոնը դավանողների հետ (Սիրիա, արաբական հանրապե-
տություններ, Իրան, Իրաք և այլն): Այլ է պանթուրքիզմի գաղափարախոսությունը և
դրանից եկող վտանգը ոչ միայն հայերի, այլ նույնիսկ իսլամը դավանող ոչ թուրք ժո-
ղովուրդների համար: Այդ հարցերի քննարկումը հեղինակը հասցնում է մինչև XX
դարի վերջը` բացահայտելով ժամանակակից Թուրքիայի քաղաքականությունը Հայ-
կական հարցի վերաբերյալ և դրա հետ սերտ առնչվող ադրբեջանական ազգայնա-
մոլների պատրանքներն ու ակնկալիքները Թուրքիայից: Աշխատության վերջում հե-
ղինակը սուր քննադատության է ենթարկում Խորհրդային Միության կենտրոնական
իշխանություններին Սումգաիթի և Բաքվի հայության նախճիրը կազմակերպելու և
թողտվության համար, անարգանքի սյունին գամում ադրբեջանական «անպատժե-
լիության» սինդրոմի հեղինակներին:
Հետագա տարիներին Հ. Սիմոնյան գիտնականի հետազոտություններն ուղղված
էին հարազատ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների ծավալմանը XIX
դարի երկրորդ կեսին: Հայ ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշ մեծ
հայդուկապետ Անդրանիկը և նրա ժամանակը դարձան երկհատորանոց աշխա-
տության թեման: Այն լույս տեսավ 1996-ին: Ժողովրդական հերոսի մասին հրատա-
րակվել են բազմաթիվ աշխատություններ և՛ Խորհրդային Հայաստանում (մանա-
վանդ 70-ականներից սկսած) և՛ Սփյուռքում: Սակայն Սիմոնյանի այս մենագրութ-
յունն իր առանձնակի տեղն ունի այդ հսկա ցուցակի մեջ: Հեղինակին հաջողվել է ոչ
միայն նոր խոսք ասել անվանի զորավարի ողջ գործունեության մասին, այլև արտա-
կարգ խորությամբ մեկնաբանել արևմտահայ ազգային-ազատագրական շարժման
ալեբախումները: Արդարացված է աշխատության խորագիրը` «Անդրանիկի ժամա-
նակը»: 1865–1927 թթ. հայ հասարակական-քաղաքական կյանքի, ազատագրական
պայքարի բազմաթիվ իրադարձություններ են լուսաբանված այս աշխատության մեջ:
14 գլուխներից բաղկացած այս ուսումնասիրությունը ամենայն իրավամբ կարելի է
համարել ժողովրդական հերոսի համար կանգնեցված ամենափայլուն հուշարձան-
ներից մեկը: Իր բոլոր մենագրություններում Սիմոնյանն ընթերցողին ներկայանում է
իբրև հայերենին լավ տիրապետող գիտնական. այլ է այս աշխատությունը, որտեղ
հեղինակի գրչի տակ փայլում է հայոց լեզվի ճոխությունը, հարստությունը, վեհութ-
յունը: Այդ աշխատությունը կլանում է ընթերցողին խորությամբ, գիտական բարձր
մակարդակով և արտակարգ լեզվաոճական հատկանիշներով:
2003 թ. լույս տեսան հեղինակի նոր` «Ազատագրական պայքարի ուղիներում» մե-
նագրության առաջին և երկրորդ հատորները: Յոթ գլխից բաղկացած առաջին հատո-
րը նվիրված է 1905 թ. հունվարից 1906 թ. օգոստոսն ընկած իրադարձությունների
մեկնաբանմանը, ռուսական առաջին հեղափոխության տարիներին Անդրկովկա-
սում ընթացող խմորումներին, հակացարական ելույթներին: Առանձնապես հե-
տաքրքիր է ազգային կուսակցությունների գործունեության բացահայտումը ցարիզ-
մի կողմից սանձազերծած հայ-թաթարական բախումների ընթացքում: Ժամանակի
մամուլի և արխիվային փաստաթղթերի, բազմաթիվ անհայտ փաստերի մեկնաբա-
նությամբ գիտնականն ընթերցողին ներկայացնում է այդ կուսակցությունների տար-
բեր գործիչների հայրենասիրական նվիրումը: Առավել հետաքրքրությամբ են ըն-
թերցվում այն հատվածները, որոնք վերաբերում են արևմտահայ ֆիդայիների և հե-
ղափոխական գործիչների` արևելահայերին օգնության հասնելու փաստերին: Մեր-
կացված են ցարական և թուրքական գործիչների համատեղ հակահայկական ձեռ-
նարկները, հայ ազատագրական շարժման երդվյալ հակառակորդների և հայրենի-
քին նվիրյալ գործիչների մեջ խորացող առճակատումը, որը հաճախ ավարտվում էր
ոճրագործների մահով: Հեղինակն ապացուցում է, որ հայ վրիժառուները ոչ թե ահա-
բեկիչներ են, այլ հարազատ ժողովրդի գոյության և արդար դատի պաշտպաններ:
Խորագրերի առումով միայն V գլուխն է նվիրված արևմտահայությանը` «Լայնածա-
վալ ոճիրներ թուրքական դժոխքում: Հայկական դիմադրության նոր դրսևորումներ»:
Սակայն ողջ հատորի բովանդակության մեջ այնպես միահյուսված և իրար շաղ-
կապված են Հայաստանի արևելյան և արևմտյան հատվածներում կատարվող իրա-
դարձությունները, որ զարմանում ես հեղինակի հնարամտության և բացառիկ օժտ-
վածության վրա. իրավացի է հեղինակը, երբ այդ բոլորը ներկայացնում է իբրև մեկ
ժողովրդի կյանքի և գոյության պայքարի արտահայտություն: Առաջին հատորն ա-
վարտվում է փոքրիկ հավելվածով, որը ներկայացնում է երկու հետաքրքիր փաստա-
թուղթ, որոնք քաջածանոթ են հայ հանրությանը, բայց հայերեն թարգմանությամբ ա-
ռաջին անգամ են հրատարակվում: Առաջինը Նիկոլայ II-ի 1905 թ. օգոստոսի 1-ի
բարձրագույն հրամանն է` 1903 թ. հունիսի 12-ի հայ եկեղեցու շարժական ու ան-
շարժ գույքի բռնագրավման օրենքի չեղյալ հայտարարելու մասին և նշված է կալ-
վածքները եկեղեցուն վերադարձնելու կանոնակարգը: Երկրորդ փաստաթուղթը Նի-
կոլայ II-ի 1905 թ. հոկտեմբերի 17-ի բարձրագույն հրովարտակն է (մանիֆեստ) Պե-
տական Դումա հրավիրելու մասին. երկու փաստաթղթերն էլ ժողովրդական հու-
զումների հաղթանակի արդյունք են: Այդ մեծածավալ աշխատության երկրորդ հա-
տորը նվիրված է 1906 թ. օգոստոսից մինչև 1907 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջա-
նին: Այն բաղկացած է 8 գլխից: Հեղինակը շարունակում է առաջին հատորի շարադ-
րանքը և հատորն սկսում VIII գլխից: VIII և IX գլուխները նվիրված են ցարական կա-
ռավարության հրահրած ազգամիջյան պայքարի աստիճանական ավարտին, հայ-
թաթարական ընդհարումների շարժառիթների վերջին ակորդին, բացահայտում են
գոլիցինյան հայահալած քաղաքականությունից հրաժարվելու միտումները: Առանձ-
նակի հետաքրքրություն է ներկայացնում աշխատության X գլուխը, որը նվիրված է
հայ ազգային կուսակցությունների միջև ընթացող գաղափարական ալեբախումնե-
րին, ներկուսակցական և միջկուսակցական տարաձայնություններին: Բացահայտ-
վում է հայ առաջին քաղաքական կուսակցության «վայրընթացը», նրա և Հ. Յ. դաշ-
նակցության մեջ եղած հակասությունները, բազմաթիվ արմենականների ՀՅԴ շար-
քերն անցնելու փաստերն ու պատճառները: Այդ գլխի մյուս ենթագլուխը քննարկում
է Հնչակյան կուսակցության շարքերում գաղափարական տարընթացությունների
պատճառները, նրա մեջ առաջացած արևմտահայ թևի առանձնանալը`
«վերակազմյալներ» անունով, հին հնչակյան թևի` ռուսական սոցիալ-դեմոկրատա-
կան բանվորական կուսակցությանը մերձենալու հակումները: Սկզբից թվում է, թե
այդ բոլորը հանրահայտ փաստեր են, սակայն հեղինակն ամեն ինչ մատուցում է ըն-
թերցողին նոր փաստերով և հետաքրքիր մեկնաբանություններով: Քննարկված և
բացահայտված են նաև Ազգային երրորդ կուսակցության` ՀՅԴ շարքերում առաջա-
ցած ներհակ խմբավորումների ստեղծման պատճառները: Գիտնականի բացատ-
րությամբ այդ հակասություններն ուժգին դրսևորվեցին, երբ ՀՅԴ-ն ստիպված էր վե-
րամշակել 1892 թ. իր ընդունած ծրագիրը և արևմտահայ ազգային ազատագրության
խնդիրն արծարծելուց բացի, 1903 թ. հունիսի 12-ի` հայ եկեղեցու շարժական և ան-
շարժ գույքի բռնագրավման ցարիզմի ընդունած օրենքից հետո կանգնեց արևելահա-
յերի ժողովրդական բուռն բողոքների ու հակակառավարական պայքարի գլուխ և
ընդունեց «Կովկասյան նախագիծը»: Դրա պատճառով տարաձայնություններ առա-
ջացան կուսակցության ներսում: Չափավոր հայացքների տեր կուսակցականները
ճիշտ չէին համարում ցարիզմի դեմ պայքար մղելը, և նրանց մի մասը հեռացավ ՀՅԴ-
ից, միացավ «Մշակ» թերթի գաղափարական ուղղությանը հետևողներին: Կատարե-
լով խորքային վերլուծություններ` հմուտ հետազոտողը հանգում է հետաքրքիր եզ-
րակացությունների, ցույց է տալիս, որ այդ փոթորկալից տարիներին Դաշնակցութ-
յունն «իր մեջ ամփոփել էր հայության մեծամասնության իղձերն ու ձգտումները` ի-
րենց բոլոր ելևէջներով» (հ. II, էջ 169): Բացահայտելով, որ ցարական կառավարութ-
յունը ռուսական առաջին հեղափոխությունից, «արտաքին ու ներքին խայտառակ
պարտություններից հետո» կորցրել էր իր գլուխը, հեղինակը ցույց է տալիս, որ այդ
տարիներին կովկասահայության իրական կառավարիչը ՀՅԴ-ն էր, ոչ թե ռուսական
կառավարությունը: Մանրամասն քննարկվում և գնահատվում է ՀՅԴ ընդունած
«Կովկասյան նախագիծը», որի նկատմամբ արտահայտած թեր և դեմ կարծիքներով
կուսակցության ներսում ստեղծվեցին ներհակ ուժեր` միհրանական շարժումը և
դրա հակադիր թևը` երիտդաշնակցականները: Վերջիններիս գաղափարների ար-
տահայտությունը դարձան Ս. Ամիրյանի «Ժամանակն է սթափվելու» և «Դաշնակ-
ցության կրիզիսը» աշխատությունները: Հ. Սիմոնյանի խնդրո առարկա
հետազոտության մեջ հետաքրքիր էջեր են նվիրված նաև սոցիալ-դեմոկրատական
հայ կուսակցության ծնունդին ու ստեղծման օրվանից ՌՍԴԲԿ-ի հանդեպ դրսևորած
բացասական կեցվածքին: Ազգային կուսակցությունների գործունեության քննարկու-
մից հետո մի ծավալուն գլուխ է նվիրված ՌՍԴԲԿ-ի հայկական թևի, հայ բոլշևիկնե-
րի գործունեությանը, ընդգծված է Ստ. Շահումյանի կատարած դերը: Այս հատորում
ևս մեծ տեղ է հատկացված արևմտահայ ազատագրական շարժմանը. քննարկված
են եվրոպական միջազգային սոցիալ-դեմոկրատիայի` Հայկական հարցի նկատ-
մամբ դրսևորած վերաբերմունքը, մեծ տերությունների` Լահեի I և II խաղաղության
կոնգրեսներին հայ պատվիրակությունների ուղղած գրությունները: Մի ամբողջ
գլուխ է նվիրված ՀՅԴ IV Ընդհանուր ժողովի ընթացքի, ընդունած որոշումների
քննարկմանը, ներկուսակցական ճգնաժամի հաղթահարմանը, երկիր զենք կրելու
մարտավարությանը, ռուսական և թուրքական պետական ուժերի միասնական գոր-
ծողություններին` հայ զինատար խմբերի գործունեությունն արգելելու ուղղությամբ:
Մանրամասն քննարկվում է Անդրանիկի «Մարտական հրահանգներ» գրքույկը,
արժևորվում իբրև հայ ռազմագիտական գրականության ակնառու երևույթ: Մի փոք-
րիկ գլուխ նվիրված է ֆիդայական շարժման մայրամուտին Սոլուխի կռվի և Գևորգ
Չաուշի մահվանը, երեք ամիս անց` Դուրան-Բարձրավանդակի Փեթարի կռվին և
Սպաղանաց Մակարի մահվանը: Դրանով փակվում է ավելի քան երեք տասնամյակ
տևած անձնազոհ հերոսների գործունեության վարագույրը: Վերջին գլխում քննարկ-
ված են ռուսական առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխության ազդեցութ-
յունն ու արձագանքները, Թուրքիայի և Պարսկաստանի աշխատավոր զանգվածների
դարավոր նիրհից արթնանալու փորձերը ու այդ գործընթացում հայերի խաղացած
դերը: Ընթերցողին զարմացնում է այդ երկու հատորների աղբյուրագիտական հենքը,
արխիվային տարբեր հաստատություններից օգտագործված մեծաքանակ վավերագ-
րերը, առանց չափազանցության, հարյուրավոր անձնավորությունների մասին տված
տեղեկատվությունները: Շուտով լույս կտեսնեն նաև այս աշխատության 3-րդ և 4-րդ
հատորները:
Հ. Սիմոնյանին կարելի է դասել մեր դասական գիտնական-հետազոտողների
շարքը: Իր աշխատություններով նա հարազատ ժողովրդի արդար պայքարի նվիրյալ
զինվորի պարտքն է կատարում:
Այսօր էլ մեծարգո ակադեմիկոսն աշխատում է երիտասարդական ավյունով:
Հարգարժան գիտնականին ցանկանում ենք քաջառողջու-թյուն և արևշատություն:
հեղ. ԷՄՄԱ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий