Շինուհայրի դպրոցը հիմնադրվել է 1884թ. Տեր-Սահականց տանը: Տեր-Սահակը հոգևորական է եղել՝ եկած Արևմտյան Հայաստանից: Բնակություն է հաստատել և հիմնավորվել գյուղում: Բնակվելու համար տրվել է նրան բնակարան՝ Կուսանանց Անապատի հարավ-արևելյան մասում, որտեղ միաժամանակ Սահակ վարժապետը գրաճանաչություն էր սովորեցնում երեխաներին, որի համար էլ վարժարանը (դպրոցը) անվանվել է Սահականց տուն:
1885թ.-ից գյուղի քահանան էր Տեր-Ստեփանը: Մինչ այդ նա (Ջավադ Բալյանը) եղել է Բաքվում՝ նավթահորի ու նավթի տեր, իր քեռի Ծատուրովի մոտ, որտեղ կրթություն ստանալուց հետո գյուղ է վերադառնում, նվիրվում գրաճանաչություն սովորոցնելու ու կրթության գործին, Սահակ վարժապետի հետ հիմնադրում դպրոցը:
Մինչև Տեր-Ստեփանի քահանա լինելը եղել են՝ Տեր-Գրիգորը, ապա՝ Տեր-Հայրապետը: Տեր-Ստեփանի օրոք նրանք այլևս չկային, մահացել էին: Տեր-Ստեփանը դպրոցը տեղափոխում է Անապատի տարածքի նոր շենքը, մոտ 300մ հեռավորության վրա Ակների քաղցրահամ ջուրը կավե խողովակներով ջրի թաղից տեղափոխում դպրոցի բակը և այստեղ տեղադրում աղբյուր-շատրվան՝ ջրացայտ շատրվանով:
1904թ. գյուղի դպրոցը փակվում է, վերաբացվում՝ 1905թ.-ի վերջին: Այդ թվականին դպրոցը եղել է խառը (սկզբում՝ 3 դասարանով, ապա՝ 4): Դպրոցում դասավանդել են՝ կրոն, հայոց լեզու, թվաբանություն, հայրենագիտություն, ընդհանուր պատմություն, Ռուսաստանի աշխարհագրություն, բնական գիտություն, իրազննություն, առողջապահություն, երկրաչափական ձևագիտություն, նկարչություն, վայելչագրություն, երգեցողություն և արհեստներ:
1914-15թթ. դպրոցը եղել է արական , 4 սենյականոց, ուներ գրադարան՝ 467 կտոր հայերեն ու ռուսերեն գրքերով:
1916-17 ուս-տարում դպրոցն ուներ 3 սենյականոց սեփական շենք, որտեղ սովորում էին 59 աշակերտ, որոնցից 53 տղա, 6 աղջիկ:
1920թ. Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո, արմատապես փոխվեցին դպրոցի ծրագրերն ու կանոնադրությունը, դըպրոցական դասագրքերն ու, ընդհանրապես, համակարգը և դպրոցին առաջադրվող պահանջները:
Տարրական դպրոցը գյուղում շարունակում է գոյություն ունենալ մինչև 1927թ.-ը՝ սովորողները ստանում էին 4-րդ դասարանի կրթություն:
1937-38 ուս. տարում դպրոցն ունեցավ VIII, 1938-39 ուս. տարում՝ IX, իսկ 1939-40 ուս. տարում՝ X դասարան: 1939-40 ուս. տարում դպրոցը տվեց միջնակարգի առաջին շրջանավարտները՝ միջնակարգ կրթության ատեստատով:
***
1960-ական թվականների առաջին կեսից սկսած գյուղական կյանքը աննախընթաց վերելք ապրեց: Տաթևհեկի շինարարությունը եղավ այն հզոր ազդակը, որով գյուղը տեղափոխվեց դաշտի սարահարթը: Կարճ ժամանակամիջոցում, Տաթևհեկի ուժերով կառուցվեց 280 աշակերտական տեղով երկհարկանի դպրոցական շենքը՝ լուսավոր դասասենյակներով, լաբարատորիաներով, արհեստանոցներով, կաբինետներով, ֆիզկուլտ դահլիճով, մարզահրապարակով, ապահովված ջրով, ջեռուցմամբ, մի խոսքով՝
բոլոր հարմարություններով: Գյուղի տեղափոխման ընթացքը շարունակվում էր , գրեթե մեծ արագությամբ, իսկ նորակառույց դպրոցական շենքը, չնայած բոլոր հարմարություններին, չէր կարող բավարարել դպրոցահասական 500-ից ավելի երեխաներ ունեցող գյուղի բնակչության պահանջը: Գյուղում նոր դպրոցական շենք կառուցելը հրատապ խնդիր դարձավ: Դեռևս 1954թ. Հայաստանի լուսավորության մինստր Սուրեն Միքյելյանը, իսկ ապա 10 տարի անց, մինստրի տեղակալ Բաբկեն Ավչյանը (գյուղի առաջին ուսուցիչներից պատվելի Մեսրոպ վարժապետի որդին) եղել է գյուղում, շատ ծրագրերի հետ նախանշել դպրոցի շինարարության կարևորագույն պահանջը: Շրջանի ու հանրապետության ղեկավարության ջանքերով 1970-75թթ. կառուցվեց ու ավարտվեց 520 աշակերտական տեղանոց դպրոցի շինարարությունը:
1885թ.-ից գյուղի քահանան էր Տեր-Ստեփանը: Մինչ այդ նա (Ջավադ Բալյանը) եղել է Բաքվում՝ նավթահորի ու նավթի տեր, իր քեռի Ծատուրովի մոտ, որտեղ կրթություն ստանալուց հետո գյուղ է վերադառնում, նվիրվում գրաճանաչություն սովորոցնելու ու կրթության գործին, Սահակ վարժապետի հետ հիմնադրում դպրոցը:
Մինչև Տեր-Ստեփանի քահանա լինելը եղել են՝ Տեր-Գրիգորը, ապա՝ Տեր-Հայրապետը: Տեր-Ստեփանի օրոք նրանք այլևս չկային, մահացել էին: Տեր-Ստեփանը դպրոցը տեղափոխում է Անապատի տարածքի նոր շենքը, մոտ 300մ հեռավորության վրա Ակների քաղցրահամ ջուրը կավե խողովակներով ջրի թաղից տեղափոխում դպրոցի բակը և այստեղ տեղադրում աղբյուր-շատրվան՝ ջրացայտ շատրվանով:
1904թ. գյուղի դպրոցը փակվում է, վերաբացվում՝ 1905թ.-ի վերջին: Այդ թվականին դպրոցը եղել է խառը (սկզբում՝ 3 դասարանով, ապա՝ 4): Դպրոցում դասավանդել են՝ կրոն, հայոց լեզու, թվաբանություն, հայրենագիտություն, ընդհանուր պատմություն, Ռուսաստանի աշխարհագրություն, բնական գիտություն, իրազննություն, առողջապահություն, երկրաչափական ձևագիտություն, նկարչություն, վայելչագրություն, երգեցողություն և արհեստներ:
1914-15թթ. դպրոցը եղել է արական , 4 սենյականոց, ուներ գրադարան՝ 467 կտոր հայերեն ու ռուսերեն գրքերով:
1916-17 ուս-տարում դպրոցն ուներ 3 սենյականոց սեփական շենք, որտեղ սովորում էին 59 աշակերտ, որոնցից 53 տղա, 6 աղջիկ:
ՍՈՎԵՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Տարրական դպրոցը գյուղում շարունակում է գոյություն ունենալ մինչև 1927թ.-ը՝ սովորողները ստանում էին 4-րդ դասարանի կրթություն:
1937-38 ուս. տարում դպրոցն ունեցավ VIII, 1938-39 ուս. տարում՝ IX, իսկ 1939-40 ուս. տարում՝ X դասարան: 1939-40 ուս. տարում դպրոցը տվեց միջնակարգի առաջին շրջանավարտները՝ միջնակարգ կրթության ատեստատով:
***
1960-ական թվականների առաջին կեսից սկսած գյուղական կյանքը աննախընթաց վերելք ապրեց: Տաթևհեկի շինարարությունը եղավ այն հզոր ազդակը, որով գյուղը տեղափոխվեց դաշտի սարահարթը: Կարճ ժամանակամիջոցում, Տաթևհեկի ուժերով կառուցվեց 280 աշակերտական տեղով երկհարկանի դպրոցական շենքը՝ լուսավոր դասասենյակներով, լաբարատորիաներով, արհեստանոցներով, կաբինետներով, ֆիզկուլտ դահլիճով, մարզահրապարակով, ապահովված ջրով, ջեռուցմամբ, մի խոսքով՝
բոլոր հարմարություններով: Գյուղի տեղափոխման ընթացքը շարունակվում էր , գրեթե մեծ արագությամբ, իսկ նորակառույց դպրոցական շենքը, չնայած բոլոր հարմարություններին, չէր կարող բավարարել դպրոցահասական 500-ից ավելի երեխաներ ունեցող գյուղի բնակչության պահանջը: Գյուղում նոր դպրոցական շենք կառուցելը հրատապ խնդիր դարձավ: Դեռևս 1954թ. Հայաստանի լուսավորության մինստր Սուրեն Միքյելյանը, իսկ ապա 10 տարի անց, մինստրի տեղակալ Բաբկեն Ավչյանը (գյուղի առաջին ուսուցիչներից պատվելի Մեսրոպ վարժապետի որդին) եղել է գյուղում, շատ ծրագրերի հետ նախանշել դպրոցի շինարարության կարևորագույն պահանջը: Շրջանի ու հանրապետության ղեկավարության ջանքերով 1970-75թթ. կառուցվեց ու ավարտվեց 520 աշակերտական տեղանոց դպրոցի շինարարությունը:
Комментариев нет:
Отправить комментарий