суббота, 27 октября 2012 г.

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Գյուղը, դեռևս կոլտնտեսության տարիներին ունեցել է մանկամսուր՝ փոքրահասակ երեխաների խնամքի ու դաստիարակության համար: Կոլտնտեսության եռուն աշխատանքների ժամանակ, երիտասարդ մայրերի երեխաներին, կոլտնտեսության միջոցներով ըդգրկել են կազմակերպված մսուր-մանկապարտեզում, որը ղեկավարում էր Փիրուզա Ալավերդյանը: Այն գործել է 30-ական թթ. վերջերից մինչև 1940-ական թթ. կեսերը: Այնուհետև երկար տարիներ դադարել է մսուրի և մանկապարտեզի գործունեությունը: Վերստին այն սկսեց գործել 1965թ.՝ Տաթևհեկի շինարարության տարիներին: Նախապես բացվել է երկու խումբ՝ մսուրի (փոքրիկների), մյուսը՝ նախադպրոցականների: Մի քանի ամսից հետո ևս բացվում է ռուսական երկու խուբ՝ Տաթևհեկշինում աշխատող մեծ թվով ազգությամբ ռուս ընտանիքների երեխաների համար,
որտեղ աշխատել են դաստիարակչուհիներ՝ Տուիսա Մելիքսեթյանը, Անյա Մորոզովան, Զինան, Սվետան: 1970թ. Տաթևհեկշինի ավարտից հետո ռուս բնակիչների մեկնելուց հետո ռուսական խմբերը փակվում են: Այդ խմբերը փոխվում են հայկականի, և մանկապարտեզն ունենում է 4 խումբ՝ մեկը մսուրային խառը խումբն էր, իսկ 3 (ըստ տարիքի)՝ մանկապարտեզի: Բացի այդ գործել է նաև նախադպրոցական խումբը, որը երեխաներին նախապատրաստել է դպրոց ընդունվելու:
Տաթևհեկշինի կառուցած մանակապարտեզի շենքը փոքր էր, ոչ լիարժեք հարմարություններով, չէր կարող բավարարել ընդլայնված ցանցի կանոնավոր աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները: Դրա համար էլ կառուցվեց գյուղում մանկապարտեզի նոր, տուֆակերտ երկհարկանի շենքը, տիպային ու բոլոր հարմարություններով, որը և հանդիսացավ մեր երեխաների համար ամենաթանկ, ամենասիրելի նվերը:

Մանկապարտեզի առաջին վարիչը եղել է Արմիկ Շահնազարյանը՝ Երևանից, դաստիարակչուհին՝ Լիդա Ալավերդյանը (1965-69թթ.):

1969-90թթ. մանկապարտեզի վարիչ է աշխատել Սվետլանա Ավիսի Ադամյանը, բարեխիղճ ու նվիրված աշխատողին շատ կարճատև ժամանակով փոխարինել է Մարո Կոլյայի Բարխուդարյանը:

Ֆինանսական միջոցներ չլինելու հետևանքով մանկապարտեզը դադարեցնում է իր գործունեությունը:

Комментариев нет:

Отправить комментарий