1918-1921թթ. Զանգեզուրի հերոսամարտը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառապանծ էջերից է: Հերոսական այդ պայքարի կազմակերպման գործում բավականին լուրջ դերակատարություն է ունեցել Շինուհայրի արժանավոր զավակ Արշակ Հայրապետի Շիրինյանը:
Ծնվել է 1883թ. Զանգեզուրի գավառի Շինուհայր գյուղում: Հմալսարանական կրթություն է ստացել Գերմանիայում (Լայպցիգում): Հայրենիք վերադառնալով՝ Հ.Յ.Դ.-ին անդամագրված այս գործիչը հայտնվում է ազգային -ազտագրական և քաղաքական պայքարի հորձանուտում:
Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918թ., մայիսի 28) հետո, Հովհաննես Քաջազնուն կառավարությունը զգուշավոր քաղաքականություն վարելով (կար թուրքական նոր հարձակման վտանգը), խուսափում էր Զանգեզուրն ու Ղարաբաղը Հայաստանի անբաժան մաս հայտարարել, որոնք մարմիններին էլ բախտ էր վիճակված կազմակերպելու հայոց այդ լեռնագավառների ինքնապաշտպանությունը Ադրբեջանի մուսավաթական կառավարության զավթողական նկրտումներից: